ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոչիում գետի վարարման պատճառով ջուրը լցվել է տները, փակվել են լողափերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հորդառատ անձրևների պատճառով Մացեստա գետը դուրս է եկել ափերից, ինչի հետևանքով Սոչիի Խոսինսկի շրջանում ջրի տակ են անցել մեքենաներ, հարակից տարածքներ, շենքերի նկուղներ: Այս մասին հայտնում է գրում է RBK-ն՝ վկայակոչելով Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը:

«Այսօր՝ ժամը 04:00-ի սահմաններում, Մացեստա գետի վրա առատ տեղումների պատճառով աշխատել է ջրի մակարդակի բարձրացման սենսորը, որը հասել է «վտանգավոր երևույթի» նշագծին»,- հայտնել են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։ Մեկ ժամում առնվազն 15 մմ անձրեւ է տեղացել, ջրով են լցվել ճանապարհներ ու բակեր, վնասվել են գազատարների ցանցերը։

Քաղաքի իշխանությունները հայտնել են, որ Սոչիում մինչև օրվա վերջ սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, կարկուտ և զգուշացրել են սողանքների վտանգի մասին։

«Այսօր մենք որոշեցինք ժամանակավորապես փակել ծովափնյա տարածքները՝ մինչև եղանակի ամբողջական վերականգնումը։ Արգելվում է լողալ՝ հանգստացողների անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին։

Վատ եղանակից տուժել է նաև Կրասնոդարի երկրամասի հարավարևելյան Օտրադնենսկի շրջանը։ Կուվա գետը դուրս է եկել ափերից, հեղեղվել են Իլյիչի ֆերմայի բակերը և Պերեդովայա և Կոնվենենտ գյուղերը, «ջուրը չի մտել տներ», հայտնում է օպերատիվ շտաբը։

Կրասնոդարի երկրամասում հունիսի 9-ից ուժի մեջ է փոթորկի նախազգուշացումը, որոշ շրջաններում սպասվում է անձրև՝ զուգորդված ամպրոպով, կարկուտով և ուժեղ քամիներով։ Մի շարք շրջանների գետերի վրա, ինչպես նաև Գելենջիկում սպասվում է ջրի մակարդակի բարձրացում, գրում է Kuban News-ը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular