ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիրիական ՀՕՊ-ը հետ է մղել իսրայելական հրթիռային գրոհը. SANA

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սիրիայի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցները հետ են մղել իսրայելական հրթիռային գրոհը Դամասկոսի երկնքում։ Այս մասին տեղեկացրել է SANA գործակալությունը՝ հղում կատարելով զինվորական աղբյուրին։

«Սիրիական զենիթայինները հետ են մղել Իսրայելի ագրեսիվ հարձակումը, որը հրթիռային հարված է հասցրել մի շարք ռազմական դիրքերի մայրաքաղաքի հարավ-արեւմուտքում»,- նշել է աղբյուրը։ Նրա տվյալներով՝ Սիրիայի Արաբական Հանրապետության ՀՕՊ-ը խփել է մի քանի հրթիռներ։

Հրետակոծության հետեւանքով ծանր վիրավորում է ստացել մի զինվոր։ Կա նաեւ նյութական վնաս։

Վերջին անգամ իսրայելական ռազմաօդային ուժերը գրոհել են Դամասկոսի ծայրամասերը մայիսի 29-ին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular