ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ի իրական դեմքը Փաշինյանի լպիրշ աջակիցներն են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իրական դեմքը միայն Նիկոլ Փաշինյանը չէ, այլ նրա տարատեսակ կուսակիցներ, որոնք պարբերաբար հայտնվում են քստմնելի ինչ-որ իրավիճակներում։

Օրեր առաջ հանրությունը ցնցվեց Արագածավանի կոմունալի պետի, ՔՊ-ական Սուրեն Թորոսյանի արարքից։ Նա վիճաբանության ժամանակ դաժան հարվածներ էր հասցրել էպիլեպսիայով տառապող մի երիտասարդի։ Ավելին, ձերբակալվելուց հետո պարզվել էր, որ Թորոսյանը շատ ավելի զազրելի արարք է կատարել, ճանապարհին մեքենայով անցնելուց վերցրել է 7- ամյա մի երեխայի նրան տուն տանելու համար, սակայն իմանալով, որ ղարաբաղցի է և քննադատում է Նիկոլ Փաշինյանին, հենց փողոցում իջեցրել էր։ Իր արարքի մասին Թորոսյանը գլուխ էր գովում ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ առաջացնելով ցանկացած ողջամիտ և գիտակից մարդու զզվանք։

Նախօրեին «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը նիստ է գումարել ի թիվս այլ հարցերի, հաստատել Աջափնյակ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում նախկին փոխթաղապետ Սերոբ Սարգսյանի ընտրությունը։ Վերջինս էլ այժմ անցնում է մեկ այլ գործով։ Անցյալ տարվա ապրիլի 30-ին, երբ Ցորի զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի երթ էին անում, Երևանի Նալվբանդյան փողոցով անցնելիս՝ խանութի մոտ կանգնած մի քանի երիտասարդներ են եղել և, նրանցից մեկը ձեռքը մեկնելով դեպի ծնողները, ասել էր «փնթիներ»։ Լրագրող Լիա Սարգսյանը նկատողություն էր արել երիտասարդին, որը վախից փախել և մտել էր խանութը։ Նրա այս լպիրշ պահվածքին ականատես են եղել անհետ կորած զինծառայողների ծնողները, որոնք նաև դատարանում ցուցմունք են տվել։ Եվ այդ երիտասարդը Աջափնյակ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում ընտրված Սերոբ Սարգսյանն էր։

«Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները բազմիցս են ընկնում նման կեղտոտ իրավիճակների մեջ և յուրաքանչյուր դեպքում բացահայտում իրենց հոգու թերմացքը։ Այն, որ Նիկոլ Փաշինյանն, իր համախոհներն ու սպասարկուները պետք է լինեին հենց այս որակի, որևէ մեկը այլևս չի էլ զարմանում։

Մերի Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular