Նավթը շարունակում է թանկանալ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՉորեքշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գինը շարունակում է բարձրանալ, չնայած ավելի չափավոր, ի հաշիվ գլոբալ պահանջարկի, վկայում են աճուրդների տվյալները։
Brent մակնիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0,17 տոկոսով՝ մեկ բարելը 74,42 դոլար, WTI-ի հուլիսյան ֆյուչերսներինը՝ 0,03 տոկոսով՝ 69,44 դոլար։
Մեկ օր առաջ նավթի արժեքը զգալի բարձրացել էր՝ Brent մակնիշինը՝ 3,3, WTI-ինը՝ 3,43 տոկոսով։ Դրական դինամիկային նպաստել են «Բլումբերգ» գործակալության տեղեկություններն այն մասին, որ այդ հումքատեսակի խոշոր ներմուծողներից եւ սպառողներից մեկի՝ Չինաստանի իշխանությունները մտադիր են «աջակցել» երկրի տնտեսությանը։