ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահվան ելքով վրաերթ Գյումրիում․ քաղաքապետարանի աշխատակիցը տեղում մահացել է, վարորդը եղել է ոչ սթափ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շիրակի մարզում, այսօր՝ հունիսի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 05։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 48-ամյա Վարազդատ Թ․-ն իր վարած «Chrysler» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի թիվ 44/4 հասցեի դիմած վրաերթի է ենթարկել Գյումրու քաղաքապետարանի սան. մաքրման աշխատակցուհի, Շիրակի մարզի բնակիչ 81-ամյա Քնարիկ Մ․-ին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ,  վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular