ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անահիտ Մանասյանն ու ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը քննարկել են համագործակցությանը վերաբերելի հարցեր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 13-ին տեսազանգ է ունեցել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ։

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են երկու երկրների մարդու իրավունքների պաշտպանությունն իրականացնող հաստատությունների համագործակցությանը վերաբերելի հարցեր։

Զրույցի ընթացքում Տատյանա Մոսկալկովան շնորհավորել է Անահիտ Մանասյանին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու առթիվ։

Տատյանա Մոսկալկովան Անահիտ Մանասյանին հրավիրել է հոկտեմբերին մասնակցելու եվրասիական տարածաշրջանում օմբուդսմանների հաստատությունների լավագույն փորձի փոխանակմանը նվիրված ամենամյա միջազգային համաժողովին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular