ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զովք գյուղի մոտակա սարում երկու քաղաքացի է կայծակնահարվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 14-ին՝ ժամը 09։28-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովք գյուղի մոտակա սարում երկու քաղաքացի կայծակնահարվել է․ սարից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Ղ․-ն (ծնված 1982 թ.) և Մ․ Խ․-ն (ծնված 1988 թ.) տեղի ուժերով իջեցվել են սարից:

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular