ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում ՌԴ նոր դեսպան է նշանակվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան նշանակված Միխայիլ Եվդոկիմովը Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտ է։ Տիրապետում է անգլերենին եւ ֆրանսերենին, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

ԱԳՆ համակարգում է 1981-ից։ Աշխատել է տարբեր դիվանագիտական պաշտոններում՝ նախարարության կենտրոնական ապարատում եւ արտասահմանում։ Մասնավորապես, 1996-97թթ. եղել է տնտեսական համագործակցության վարչության բաժնի պետ, 1997-2001թթ.՝ ՄԱԿ բաժանմունքին եւ միջազգային այլ կազմակերպություններին (Ժնեւ) կից Ռուսաստանի մշտական ներկայացուցչության ավագ խորհրդական, 2001-2002թթ.՝ համաեվրոպական համագործակցության վարչության բաժնի պետ, 2002-2011թթ.՝ համաեվրոպական համագործակցության վարչության փոխտնօրենի տեղակալ, 2011թ. մայիս-նոյեմբերին՝ ԱՊՀ երկրների Առաջին վարչության փոխտնօրեն, 2011թ. նոյեմբերից՝ ԱՊՀ երկրների Առաջին վարչության տնօրեն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular