ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանում ՀՀ դեսպանը մասնակցել է ՀԱՊԿ երկրների դեսպանների հետ Լավրովի հանդիպմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 13-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների դեսպանների և մշտական ու լիազոր ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Կազմակերպության անդամ պետությունների համար հետաքրքրություն ներկայացնող՝ միջազգային և տարածաշրջանային թեմաներին վերաբերող մի շարք հարցեր։ Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակություն՝ Մինսկում կայանալիք ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ամրապնդման շուրջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular