ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր Երասխի այդ հատված մեկնել է ԵՄ մշտադիտարկման առաքելությունը. Արարատ Միրզոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գաղտնիք չէ, որ բոլոր ընթացող բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը մշտապես փորձում է ուժի գործադրմամբ փոխել բանակցությունների ընթացքը, խաթարել դրանք, եւ ի վերջո, ՀՀ-ին պարտադրել այն լուծումները, որն իրեն, եւ գուցե միայն իրեն է ցանկալի: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ սա առաջին նման դրսեւորումը չէ:

«Այլ հարց է, որ մենք եւ միջազգային հանրությունը պետք է շատ կտրուկ դիրքավորվեն. Կամ մենք բանակցում ենք բարի կամքով՝ հանգելու փոխընդունելի լուծումներ, կամ եթե ուժի գործադրմամբ է, մեզ համար նման գործընթացն անընդունելի է: Հուսով ենք, նաեւ միջազգային հանրության համար անընդունելի է»,-ասաց նա:

Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները պետք է մնան անխախտելի, ՀՀ տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի եւ միջազգային հանրությունն էլ պետք է դերակատարում ունենա այս հարցում. «Կոնկրետ Երասխի պարագայում մի նոր նրբերանգ էլ կա: Նախապես հայտարարվել էր, որ այնտեղ մետալուրգիական գործարան է կառուցվում եւ նախնական գնահատականներով այն էականորեն նպաստելու է ՀՀ տնտեսական զարգացմանը: Եվ ահա, Ադրբեջանը նախ կեղծ բնապահպանական մեղադրանքներով հանդես եկավ, որից հետո հնչեց հայկական հերքում: հայկական կողմի այս հայտարարությունից հետո Ադրբեջանական կողմը փորձում է պարզապես կրկին  ուժի գործադրմամբ խափանել այս դեպքում այս ծրագիրը: Սա ոչ միայն ոտնձգություն է Հայաստանի սահմանների նկատմամբ, ոչ միայն հրադֆադարի խախտում է, այլ նաեւ զուտ անհիմն մեղադրանքներ հնչեցնելով, կեղծ հիմնավորում տակը դնելով , խաթարել միծրագիր, որը կարող է նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը»,-ընդգծեց նախարարը:

Արարատ Միրզոյանը հավելեց, որ բազմիցս Ադրբեջանի ղեկավարությունը այլ դերակատարների ներկայությամբ ստանձնել է  հվելյալ պարտավորություն՝ չդիմել ուժի կիրառման. «Այսօր Երասխի այդ հատված մեկնել է  ԵՄ մշտադիտարկման առաքելությունը, վաղը մեր հրավերով այնտեղ նեևրկա գտնվեն նաեւ ՀՀ-ում հավատարմագրված միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, եւ հարցը կպահենք նրանց ուշադրության կենտրոնում»,-ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular