ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիան կողմ է Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի հաշվին ԵՄ ընդլայնմանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիան առաջին անգամ հաստատել է Ազգային անվտանգության ռազմավարությունը, որտեղ քննարկվում է նաեւ Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը:

76 էջանոց փաստաթղթում ասվում է, որ Գերմանիայի անվտանգության քաղաքականության գլխավոր խնդիրն այն է, որ Գերմանիան շարունակի ապրել խաղաղության եւ ազատության պայմաններում:

«Դրա համար մենք հաստատակամորեն հավատարիմ ենք ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը եւ ամրապնդում ենք Բունդեսվերը, որպեսզի այն կարողանա կատարել իր գլխավոր առաքելությունը, որը երկրի եւ դաշինքի պաշտպանությունն է»,-ասվում է  փաստաթղթում:

 

Ռազմավարությունում ասվում է ռազմական ծախսերը ՀՆԱ-ի 2 տոկոսի հասցնելու Գերմանիայի մտադրության մասին, իսկ Եվրոպայում սովորական պաշտպանական ուժերի հիմք է ճանաչվել Բունդեսվերը։

Փաստաթղթում խոսվում է նաեւ Եվրամիության ընդլայնման մասին եւ այդ համատեքստում հիշատակվում է Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի ապագա անդամակցությունը:

«Մեր նպատակը մնում է խաղաղ, ազատ եւ միասնական Եվրոպան։ Մենք ցանկանում ենք, որ ԵՄ-ն լինի աշխարհաքաղաքական խաղացող՝ ապագա սերունդների համար ապահովելով սեփական անվտանգությունն ու ինքնիշխանությունը։ Գերմանիայի Դաշնային կառավարությունն աջակցում է Եվրամիության հետագա ինտեգրմանը, միասնությանը եւ ընդլայնմանը՝ Արեւմտյան Բալկանյան պետությունների, Ուկրաինայի, Մոլդովայի եւ ապագայում Վրաստանի ընդունման հաշվին»,-ասվում է փաստաթղթում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular