ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Հայաստանի սահմանն ապօրինի հատած եւ ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Հայաստանի սահմանն ապօրինի հատած եւ ձերբակալված ադրբեջանցի 2 զինծառայողներին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեիհայաստանյան առաքելության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել իրենց ընտանիքների հետ:

Հիշեցնենք, որ զինծառայողները ապրիլի 7-ին էին Նախիջևանի կողմից ապօրինի հատել Հայաստանի սահմանը։ Ապրիլի 12-ին զինծառայողներից Հուսեյն Ախունդովը, իր մոտ եղած ինքնաձիգով բազմաթիվ անգամ կրակելով «ԶՊՄԿ»-ի աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանի վրա, սպանել էր նրան։ Դատարանում նա խոստովանել է իր մեղքը եւ զղջացել, դատաքննությունը շարունակվում է:

Իսկ մյուս զինծառայողտ դատապարտվել է 11 տարվա ազատազրկման:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular