ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիլնյուսում մենք Ուկրաինային աջակցության հզոր ազդանշան կուղարկենք եւ կհասկացնենք, որ նրա ապագան ՆԱՏՕ-ում է․Սթոլթենբերգ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները հունիսի 15-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային ռազմական օգնության երկարաժամկետ ծրագիրը: Այս մասին հունիսի 14-ին հանդիպման նախօրեին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, նրա խոսքը մեջբերում է դաշինքի կայքը։

«Մենք կքննարկենք օգնության բազմամյա փաթեթը՝ զգալի ֆինանսավորմամբ, որպեսզի Ուկրաինան կարողանա երկարաժամկետ հեռանկարում պաշտպանվել, խորհրդային ստանդարտներից անցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին եւ հասնել ՆԱՏՕ-ի հետ լիարժեք օպերատիվ համատեղելիության, բարեփոխել եւ վերակառուցել անվտանգության եւ պաշտպանության ոլորտը»,-ասել է նա։

«Մենք մտադիր ենք օգնել Ուկրաինային, որպեսզի նա կարողանա պաշտպանել իր շահերը։ Մենք պետք է երաշխավորենք, որ երբ այս պատերազմն ավարտվի, Ուկրաինայի անվտանգության ապահովման հուսալի մեխանիզմներ կստեղծվեն, որպեսզի պատմությունը չկրկնվի: Եվ որպեսզի Ռուսաստանը չկարողանա հանգստանալ, վերազինվել եւ նոր հարձակում սկսել։ Վիլնյուսի գագաթաժողովում մենք աջակցության եւ համերաշխության հզոր ազդանշան կուղարկենք Ուկրաինային եւ հստակ կհասկացնենք, որ Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է»,-նշել է Սթոլթենբերգը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular