ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խորապես մտահոգված ենք. ԱՄՆ պետդեպը՝ Երասխում կրակոցների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ պետդեպարտամենտը մեկնաբանել է Երասխում ադրբեջանական կողմի այսօրվա կրակոցները, որոնց հետևանքով կա երկու վիրավոր:

«Խորապես մտահոգված ենք Ադրբեջանի հրթիռակոծությունից Հայաստանում ԱՄՆ-ի հետ կապված ընկերության 2 աշխատակցի վիրավորվելու հանգամանքով։ Մենք կրկնում ենք սահմանների երկայնքով զսպվածության մեր կոչը, քանի դեռ կողմերը աշխատում են կայուն և հավասարակշռված խաղաղության ուղղությամբ»,- ասել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը։

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ  հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել Հնդկաստանի երկու քաղաքացիներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular