ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տիգրան Ավինյանը լեգիտիմ որևէ եղանակով շանս չունի Երևանի քաղաքապետ դառնալ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Երևանի քաղաքապետի թեկնածուն՝ Տիգրան Ավինյանը, լեգիտիմ որևէ եղանակով շանս չունի քաղաքապետ դառնալ։ Վերջին շաբաթներին ակնհայտ զգացվում է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» լրջորեն մտահոգված է Երևանում իր հավանական պարտությունից, փորձում է ավելի լուրջ զբաղվել ավագանու ընտրություններով, պարբերաբար հավաքներ և նիստեր են գումարվում, և շտաբի պետեր են նշանակել, մամուլն էլ խոսում է, որ ՔՊ-ն պարտադիր է Երևանում 60 շտաբ բացել։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Քաղպայմանագիրը մտադիր է նաև լուրջ գումարներ ծախսել, որպեսզի կարողանան ինչ-որ չափով գլուխ հանել ընտրություններից։ Ժամանակին, երբ Փաշինյանի թիմից պահանջում էին պահպանել օրենքը և արտահերթ ընտրություններ կազմակերպել, վարչախումբը գիտակցաբար խախտեց օրենքը՝ հասկանալով, որ իրենց թեկնածուն չի անցնելու։

Այն ժամանակ բոլոր հարցերի համաձայն Ավինյանի վարկանիշը հազիվ 8-9 % էր, ուստի որոշեցին գնալ հերթական ընտրությունների՝ մինչ այդ ինչ-որ չափով բարձրացնելով փոխքաղաքապետի վարկանիշը։ Սակայն վերջին շաբաթներին իրականացված հարցումները պարզել են, որ Ավինյանի վարկանիշն առանձնապես չի փոխվել։ Իրականացված երկու հարցումների տվյալներով գործող փոխքաղաքապետի վարկանիշը առավելագույնս 8-10 %-ի շրջանակներում է։ Նույնիսկ վարչական ռեսուրսն օգտագործելու պարագայում «Քաղաքացիական պայամանգիրը» ձախողելու է Երևանի քաղաքապետի ընտրություններում։

Իշխանությունը չունի դաշնակիցներ կամ այլ քաղաքական ուժեր, որոնց հետ կկարողանա հետընտրական կոալիցիա կազմել, իսկ լեգիտիմ ճանապարհով ընտրություններ հաղթել, նույնիսկ տեսականորեն հնարավոր չէ։ Գումարները, որ իշխանությունները ստանում են տարբեր աղբյուրներից, փորձում պայմանավորվածության հանգել կրիմինալի և այլ էլեմենտների հետ, որևէ կերպ չեն բարձրացնում իշխանության շանսերը, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ, որտեղ նշանակվել է Փաշինյանի մերձավորներից Վահագն Հովակիմյանը, առանձնապես բան անել չի կարողանալու, ուստի և ամենայն հավանականությամբ Երևանի ընտրություններում իշխանությունը կպարտվի, իսկ նա, ով հաղթեց իշխանությանը Երևանում, կհաղթի նաև ամբողջ հանրապետությունում: Այլ հարց է համապետական ընտրություններում, թե փողոցով վարչախմբին սրբելու միջոցով, ուստի և իշխանության տարբեր թևեր շանս ունեն միավորվել և փաշինյանական վարչախմբին հեռացնել իշխանությունից։

Այլ հարց է՝ կցանկանան նրանք դա անել, թե՝ ոչ։

Գայանե Մամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular