ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ենթակառուցվածքների զարգացման չորս ծրագիր սահմանապահ Կողբում (ֆոտո)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արդի տեխնոլոգիաների կիրառում, էներգախնայող համակարգերի տեղակայում, ենթակառուցվածքների զարգացում և սահմանապահ գյուղն ուշադրության կենտրոնում պահելու ձգտում: 2019 թվականից սահմանապահ Կողբում այս ուղղությամբ հետևողական աշխատանքներ են տարվում: Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) տարբեր տարիների ընթացքում չորս ծրագիր են իրականացրել այս գյուղում: Դրանց արդյունքը կարևոր է սահման պահող գյուղացու համար:

Տավուշի մարզի ամենամեծ գյուղն ամբողջությամբ լուսավորելը ֆինանսական զգալի միջոցներ և ժամանակ է պահանջում: Գյուղացու կողքին կանգնելու նպատակով տարիների գործընկերներն ընտրել են փոքրիկ ծրագրերով, բայց հետևողական ջանքերով խնդիրը լուծելու ճանապարհը: Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը միայն փողոցների մի մասի լուսավորության համար 3 ծրագիր են իրականացրել: Դրանցում մասամբ իր ներդրումն է ունեցել նաև համայնքը:

2020թ.-ի ընթացքում Կողբում լուսավորվել է 1850 մետր ճանապարհահատված, տեղադրվել է 50 LED լուսարձակ։ Իսկ հաջորդ տարի LED-երի քանակն ավելացել է 37-ով՝ լուսավորելով ևս 1500 մետր հատված: Ընդհանուր ցուցանիշը փոխվել է նաև 2022 թվականին. տեղադրվել է ևս 58 LED լուսարձակ, լուսավորվել է 2.2 կմ ճանապարհ: Այսպիսով՝ երեք ծրագրի արդյունքում Վիվա-ՄՏՍ-ի և FPWC-ի ջանքերով գյուղում տեղադրվել է 145 LED լուսարձակ, լուսավորվել է շուրջ 5600 մետր երկարությամբ ճանապարհ։

«Հայրենիքը գյուղերից է սկսվում: Պետք է ավելի ուշադիր լինել գյուղերի հանդեպ: Լուսավորության արդի համակարգն անվտանգության հարց է լուծում, բարեկեցիկ կյանք է ապահովում և համայնքի միջոցներն է խնայում: Նոր տեխնոլոգիաների շնորհիվ մոտավորապես 15-20 % խնայողություն է արձանագրվում: Վստահ եմ, որ սահմանամերձ բոլոր գյուղերը պետք է ուշադրության կենտրոնում լինեն, քանի որ այդտեղ ապրող մարդիկ հողը պաշտպանելու, երկիրը չլքելու խնդիր ունեն: Պետք է այնպես անենք, որ կրթության համար մայրաքաղաք մեկնած երիտասարդն այստեղ վերադառնա», - ասել է Կողբի վարչական ղեկավար Արարատ Թամազյանը:

Կողբում գործընկերների առաջին համատեղ ծրագիրն իրականացվել է չորս տարի առաջ թիվ 1 մանկապարտեզում: 1965 թվականին կառուցված ոչ տիպային շինությունը տարիներ շարունակ ձմռանը ջեռուցվել է քարածխի, իսկ խորհրդային համակարգի փլուզմանը հաջորդած տարիներին՝ փայտյա վառարաններով: Դա եղել է բարդ ու երեխաների համար ռիսկային գործընթաց: Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով շենքն սկսել են ջեռուցել ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով՝ արևային ջրատաքացուցիչներով համալրված կենտրոնացված համակարգով: 

«2019 թվականից ունենք ջեռուցման կենտրոնացված համակարգ: Տարբերությունը զգալի է: Աշխատանքներն ավելի հեշտ ու լավ պայմաններում են ընթանում: Երեխաների թիվը շատացել է: Զգում ենք այդ տարբերությունը: Այն ժամանակ վառարան էր, իսկ հիմա ունենք լոկալ ջեռուցում: Ունեինք մինչև 40 սան, իսկ հիմա՝ մինչև 60»,- ասել է թիվ 1 մանկապարտեզի տնօրեն Ալինա Մամյանը:

Սահմանապահ և հեռավոր բնակավայրերում ջեռուցման էներգախնայող համակարգերի ներդրումը էկոգյուղերի ցանցի ստեղծման կարևոր քայլերից է: Այս կերպ հնարավոր կլինի այդ գյուղերն ինտեգրել մի գործընթացում, որի հիմքում կայուն զարգացման չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական բաղադրիչներն են: Ծրագրի արդյունքում էապես կկրճատվեն համայնքի բյուջետային ծախսերը, կլինեն խնայողություններ, որոնք կարող են ուղղվել այլ խնդիրների լուծմանը:

vav (2).jpg (40 KB)

vav (1).jpg (49 KB)

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular