ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պղինձն էժանանում է

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Պղնձի բորսայական գինը հինգշաբթի առավոտյան իջնում է, մինչ շուկաները գնահատում են Չինաստանի մակրովիճակագրությունը, վկայում են աճուրդների տվյալները։

Պղնձի հուլիսյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 0,59 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,8 375 դոլար։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME), չորեքշաբթի օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, բարձրացել է 0,58 տոկոսով՝ 8 509 դոլար, ալյումինիումինը՝ 0,96 տոկոսով՝ 2 253,5 դոլար, ցինկինը՝ 4,41 տոկոսով՝ 2 486,5 դոլար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular