ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արցախի հանձնումը Հայաստանին ներքաշելու է նոր պատերազմի մեջ. Սարգիս Ծատուրյան»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Realtribune.ru-ն գրում է, որ Բաքվի ավազակախմբերը շարունակում են լարել իրավիճակը Արցախում, ինչին նպաստում է Երևանի տեղապահների վախկոտ քաղաքականությունը, որոնք պատրաստ են զիջումների գնալ հայ ժողովրդի համար անընդունելի պայմաններով:

Այդ մասին գրել է Realist լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանը։ «Արցախում «խաղաղության պայմանագրով» հողերի զավթման օրինականացումը ճանապարհ կբացի Սյունիքում և Հայաստանի այլ վայրերում  հետագա զավթումների համար։ Կսկսվի «դոմինոյի էֆեկտ», որը հնարավոր է կասեցնել միայն զինված դիմադրությամբ։ Հիմա Երևանը պատրա՞ստ է պատերազմի: Մեզ փորձում են համոզել, որ Ալիևի հետ «խաղաղության պայմանագիրը» պատերազմը կանխելու միակ հնարավորությունն է։  Բայց իրականում հակառակն է, եթե Փաշինյանը «համաձայնագիր» ստորագրի այդ նացիստների հետ, ապա Հայաստանը շուտով կբախվի Բաքվի կողմից նոր ռազմական սադրանքների։ Կարծում եք ե՞ս եմ սադրում։ Ցույց տվեք Երևանի հետ ստորագրված գոնե մեկ թուղթ, որն այսօր կատարում են Ալիևն ու Պուտինը։ Գոնե մեկը: Դուք դրանք ինձ ցույց չեք տա, քանի որ բնության մեջ նման թղթեր չկան»,- շեշտել է նա։

Ծատուրյանը հիշեցրել է, որ հեռավոր 1945 թվականից ի վեր Ռուսաստանի և Ճապոնիայի միջև խաղաղության պայմանագիր չի եղել: «Եվ ոչինչ, նրանք խաղաղ ապրում են, քանի որ ճապոնացիները դեռ պատրաստ չեն ռազմական ճանապարհով լուծել Կուրիլյան կղզիների հարցը։ Սպասում են, որ խնձորը հասունանա ու ընկնի ծառից։ Պուտինը, չգիտես ինչու, չի շտապում թղթեր ստորագրել ճապոնացիների հետ, թեև բազմիցս է խոստացել դա անել։ Եվ նա դա ճիշտ է անում: Իսկ ի՞նչ կասեք հայերի մասին։ Հայերն ինչ-որ ավելի վա՞տն են ռուսներից: Բոլոր ազգերը հավասար են Աստծո առաջ: Պետք չէ ձևացնել, թե ինչ-որ մեկը «ավելի հավասար է»: Կայսերականության համար հատուցումը երկար սպասել չի տա: Չէ՞ որ թուրքերն արդեն վճարում են։ Եվ ոչ միայն նրանք»,- ասել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular