ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի գլխավոր ռաբբին. հայերն ու հրեաները պետք է հոգ տանեն միմյանց մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Realtribune.ru-ն գրում է, որ  հայ և հրեա ժողովուրդները շատ ընդհանրություններ ունեն, իսկ հայկական մտածելակերպն այնքան էլ կովկասյան չէ, ավելի շուտ մերձավորարևելյան է, այս մասին խոսում են հենց իրենք հայերը:

Նման կարծիք է Details-ին տված հարցազրույցում հայտնել Հայաստանի գլխավոր ռաբբի Գերշոն Բուրշտեյնը։ «Վերացական մտածողության հակում, դառը հումորի զգացում. հայերեն այբուբենում «շին» տառի առկայությունը, բնածին ժողովրդավարություն: Հայկական մտածելակերպը այնքան էլ կովկասյան չէ, ավելի շուտ մերձավորարևելյան է, այդ մասին խոսում են հենց իրենք՝ հայերը։ Ավելին, մենք նման ենք միմյանց: Ոչ բոլորը, իհարկե, բայց կա հայկական այնպիսի ֆենոտիպ, որը դժվար է տարբերել հրեականից։ Վերջապես, ինչպես հրեաները, հայերը նույնպես համաշխարհային ազգ են։ Մարդկանց մեծ մասն ապրում է իր պատմական տարածքից դուրս։ Չկա մի երկիր, որտեղ հրեաներ չլինեն, և չկա մի երկիր, որտեղ հայեր չլինեն: Սրանք երկու գաղթական ժողովուրդներ են, որոնք հազարամյակներ շարունակ ապացուցում են իրենց պատմական հայրենիքում ապրելու իրենց իրավունքը, ինչը ժխտում են շատերը։ Կա նույնիսկ հրեասիրական անեկդոտ. «Հայեր, տեր կանգնեք հրեաներին, նրանց կվերջացնեն, կանցնեն ձեզ»:

Կամ այլ կերպ. «Հրեաներ, տեր կանգնեք հայերին, նրանց կվերացնեն, կանցնեն ձեզ»: Բարոյականությունը պարզ է՝ մենք պետք է հոգ տանենք միմյանց մասին»,- ասել է նա։

Հայաստանի գլխավոր ռաբբին ընդգծել է, որ Հայաստանը «այն եզակի երկրներից է, որտեղ հրեաներն Իսրայել են մեկնում գաղափարական նկատառումներով, բայց ոչ մեկը չի հեռանում ազգային անհանդուրժողականության պատճառով»: Այդ երկրից ոչ մի հիշատակում չեք գտնի ջարդերի կամ հրեաների վտարման մասին։ Ավելին, Հայաստանը ժամանակին կոչվում էր ազատ հրեաների երկիր, այնտեղ երբեք չեն եղել կոմպակտ բնակավայրեր, հրեաներն ազատ ապրել են բոլոր մեծ քաղաքներում։

Անգամ հրեական հանրագիտարանում չի նշվում Հայաստանում հակասեմականության փաստեր։ Ավելի վաղ IA Realist-ին տված հարցազրույցում Հայաստանի գլխավոր ռաբբի Գերշոն Բուրշտեյնն ասել էր, որ «այս աշխարհը կանգնած է երկու ոտքի վրա՝ մեկը Իսրայելում, մյուսը՝ Հայաստանում, և որքան կայուն լինի այս երկու երկրներում, այնքան ավելի կայուն կլինի ամբողջը աշխարհը»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular