ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օձունի խաչմերուկի հատվածում հունիսի 16-ից հուլիսի 31-ը հնարավոր է ժամանակ առ ժամանակ ճանապարհը փակվի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օձունի խաչմերուկի վերականգնման և բարելավման աշխատանքների շրջանակներում իրականացվում են հենապատերի բետոնացման աշխատանքներ։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 16-ից մինչև հուլիսի 31-ը՝ առավոտյան ժամը 07.00-ից 19.00-ի հատվածում, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի կմ46+750-կմ47+361 տեղամասում (Օձունի խաչմերուկ) հնարավոր է ժամանակ առ ժամանակ ճանապարհի փակում 10-15 րոպե ինտերվալով։

Հայցում են երթևեկության մասնակիցների ներողամտությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular