ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղը տալիս էր, դրա համար սպանվե՞ց․ Փաշինյանը խոսել է Վազգեն Սարգսյանի սպանության մասին

ՎԻԴԵՈ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում իր ելույթի ժամանակ անդրադարձել է ՀՀ նախկին ղեկավարներին։

«Դա, գուցե, ինչ-որ տեղ ուրախալի է: Ես Երևանի փողոցներում տասնյակ կիլոմետրերով քայլում եմ, դուք  10 տարվա ընթացքում երբևէ կարող  էիք Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին տեսնե՞լ, կամ, եթե Ռոբերտ Քոչարյանը մտնում էր սրճարան, հետևից դիակ էր թողում, ինչո՞ւ եք սադրում, որ մենք այս բաներն ասենք», - հայտարարեց Փաշինյանը:

Անդրադառնալով «Ղարաբաղը տվեք» արտահայտությանը` Նիկոլ Փաշինյանն ասաց. «Կներեք, Վազգեն Սարգսյանը Ղարաբաղը տալիս էր, հա՞, դրա համար սպանվե՞ց, թե՞ կարող  է դուք էիք Մեղրին տալիս, դրա համար սպանվեց: Բա ո՞նց է եղել Հոկտեմբերի 27-ը, եղել է այն, որ սրճարաններում, այդ թվում դահլիճում ներկա որոշ մարդիկ նաիրիհունանյանների հետ խոսելիս ասել են` «Վազգենն է սաղ պրոբլեմը,  Վազգենը, այ, Վազգենը, էս երկրում  ինչքան պրաբլեմ կա` Վազգենն է, այ, որ Վազգենը չլինի… գիտեին, իրենց կադրն էր չէ՞, թույլ տեղերը գիտեին հոգեբանական, թե որ «տոչկեքի» վրա սեղմեն», - հայտարարեց նա:

Փաշինյանը հարց հնչեցրեց. «Ատելությունը ինչի՞ համար էիք գեներացնում Վազգեն Սարգսյանի դեմ, Ղարաբաղը տվե՞լ էր, Ղարաբաղը տալի՞ս էր»:

«Կամ, եթե դուք Ղարաբաղը չէիք տալիս, Մեղրին ինչո՞ւ պետք է տայիք, որ Ղարաբաղը վերցնեիք, դուք Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակման թեմա քննարկելով` ընդունել եք, որ Ղարաբաղն Ադրբեջանինն է, հակառակ դեպքում` Հայաստանի ամբողջ շրջանն ինչո՞ւ պետք է տաք, որ Ղարաբաղ ստանաք», - հավելեց նա:

Նա նշեց, որ Ղարաբաղի թեմայով այսօր շատ չի խոսի. հունիսի 20-ին քննիչ հանձնաժողովում բոլոր հանգամանքներից մանրամասն կխոսի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular