ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գուցե մեր ամենամեծ սխալն է եղել, որ մենք վստահել ենք բանակին. Նիկոլ Փաշինյան

ՎԻԴԵՈ
«Մենք վստահել ենք մեր բանակին ու չենք խնայել ոչինչ: Ընդ որում, իմացել ենք քաղաքական կապվածություններ, ինչ-որ բաներ իմանալիս աչք ենք փակել, վստահել ենք», - այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ 2018 թվականից մինչև այսօր չկա մի դեպք, որ ՀՀ բանակում որևէ բան տեղի ունեցած չլինի այն պատճառով, որ կառավարությունը ասի՝ փող չկա։ 

«Բացառված է, չի կարող այդպիսի բան լինել։ Գուցե, դա է եղել մեր ամենամեծ սխալը, որ վստահել ենք բանակին, որովհետև հիշում եք, պատմել եմ, որ նույնիսկ պատերազմի ժամանակ ինձ հարազատ մարդիկ եկել են ինձ մոտ, փորձել են ասել՝ ինչ-որ մի բարձրաստիճան հրամանատար ինչ-որ մի բան չի անում, ես դուրս եմ հանել այդ մարդուն և ասել, որ թույլ չեմ տա, որ իմ երկրի բանակի սպայի մասին այդպիսի բան ասես։ Այսօր այդ սպան, որպես մեղադրյալ, անցնում է քրեական գործով», - ընդգծեց վարչապետը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular