ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվան ապաշրջափակման թեմայով գրեթե ամեն օր շփվում է Երևանի և Բաքվի հետ. Օվերչուկ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոսկվան գրեթե ամենօրյա կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային կապերն ապաշրջափակելու համար․ RIA Novosti-ի փոխանցմամբ՝ SPIEF-ի շրջանակներում ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Ռուսաստանը մասնակցում է բանակցություններին, լուծումներ է առաջարկում, հաղորդակցություն է ապահովում Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների միջև, երկխոսության հարթակ է հանդիսանում: Ես երբեք չեմ պատասխանում այն ​​հարցին, թե կոնկրետ երբ կլինի ապաշրջափակումը և որքան արագ կամ դանդաղ․ երբ կողմերը պայմանավորվեն, դա տեղի կունենա»,- հայտնել է Օվերչուկը։

Օվերչուկը նաև ասել է, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի քննարկել է հարցեր, որոնք մնացին չլուծված Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ Մոսկվայում հանդիպումից հետո։

«Հիմնական աշխատանքը շարունակվում է։ Մենք անընդհատ շփվում ենք՝ հեռախոսազանգեր, ֆայլերի փոխանակում»,- նշել է ՌԴ փոխվարչապետը՝ պատասխանելով եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման ժամկետների մասին հարցին։
 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular