ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը սրման է գնում՝ սադրանքների ճանապարհով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ-ադրբեջանական սահմանին երեկ տեղի ունեցած միջադեպերը կարող են իսկական հոլիվուդյան ֆիլմի սցենար դառնալ։ Ադրբեջանը նախ հայտարարեց, թե Լաչինի միջանցքում տեղակայված անցակետում միջադեպ է եղել, ադրբեջանցի մեկ զինծառայող է վիրավորվել։

Հայաստանյան Ազգային անվտանգության ծառայությունն էլ նշել է, թե ժամը 08։40 սահմաններում Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամուրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ Հայաստանի տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։

Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների փորձը կանխվել է։ Ժամեր անց, սակայն, արդեն տելեգրամյան ալիքներում, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում տեղեկություն տարածվեց, թե ադրբեջանցիները դրոշը տեղադրել են ռուս խաղաղապահների աջակցությամբ։

Որոշ տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանցիներին այդ հարցում աջակցել է անձամբ ռուս խաղաղապահների հրամանատար Ալեքսեյ Լենցովը։ Եվս կարճ ժամանակ անց ԱԱԾ-ն հայտնեց, թե մեկ այլ միջադեպ է եղել, դրոշը հեռացվել է, իսկ Հայաստանի սահմանապահ ծառայության մեկ զինծառայող՝ 21-ամյա Արթուր Ազրոյանը վիրավորվել է։ Նրան վիրահատել են և, ըստ բժիշկների, վիճակը կայուն ծանր է։

Այս համատեքստում չափազանց ուշագրավ է ռուսական որոշ առաջատար լրատվամիջոցների վերնագրերը։ Մասնավորպես «Լենտա ռու», «Ռամբլեր» և այլ լրատվամիջոցներ տեղեկությունը տարածել էին՝ հայ զինծառայողները գնդակոծել են ռուս խաղաղապահներին Ղարաբաղում։ Թե որն է եղել միջադեպի իրական պատճառը դեռևս հստակ չէ։

Բոլոր կողմերը սեփական վարկածներն են առաջ քաշում, սակայն ռուսական կողմի նման վարքը և վարմունքը վկայում է, որ ինչ-որ լուրջ բան է տեղի ունենում, կամ հայկական կողմն է փորձում սադրել ռուսներին և ադրբեջանցիներին, միաժամանակ Արևմուտքին իր նվիրվածությունը հայտնելու, կամ էլ ռուսները սեպարատ պայմանավորվածությունների են գնացել ադրբեջանցիների հետ։

Ցանկացած պարագայում նոր սրումը լրջագույն հետևանքներ է ունենալու Հայաստանի համար, իսկ այն որ Ադրբեջանը կարող է իրավիճակն օգտագործել նոր սրման գնալու համար, որևէ մեկը չի էլ կասկածում։

Ամալյա Շահնազարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular