ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանն ահազանգում է. ի՞նչ է պարտադրում Վաշինգտոնը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսական լրատվամիջոցները երեկ չափազանց ուշագրավ տեղեկություն են տարածել, որն այնուհետև վերցրել է Ռուսաստանի ԱԳՆ-ն։ «Ռիա նովստին» նշել է, թե Միացյալ նահանգները ստիպում են Լեռնային Ղարաբաղին հանդիպել Ադրբեջանի հետ։ Մերժման դեպքում սպառնում են հակաահաբեկչական գործողությամբ։

Վաշինգտոնը վերջնագրի տեսքով ստիպում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին մոտ ապագայում համաձայնել երրորդ երկրում ադրբեջանական կողմի հետ հանդիպմանը՝ ամերիկացի համակարգողի մասնակցությամբ։ Նպատակը Վաշինգտոնի ներթափանցումն է տարածաշրջան,- գրում է ռուսական գործակալույթունը և նշում, թե Արցախում ամերիկյան շահերի լոբբինգն իրականացնում է Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը։

Ռուսաստանի արտգործնախարարությունը դրանից հետո հայտարարեց, թե Սպիտակ տան վարչակազմի ներկայացուցիչների՝ Լեռնային Ղարաբաղին ուղղված սպառնալիքների մասին հաղորդագրությունները հարցեր են առաջացնում ԱՄՆ միջնորդների ադեկվատության վերաբերյալ։ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ լրագրողների հետ հանդիպմանը նշել էր, թե առաջին անգամ է տեսնում, որ միջնորդ հանդիսացող կողմը սպառնում է կարգավորման մասնակցին։

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել էր, թե Մոսկվան անհանգստացած է այս տեղեկությամբ, և Վաշինգտոնը պարտավոր է մեկնաբանել այն։ Միացյալ նահանգները որևէ մեկնաբանություն չի արել՝ բացառությամբ Պետդեպին ուղղված մի հարցումից, այն էլ չափազանց լղոզված պատասխան է ստացվել ԱՄՆ դեսպանատնից, թե իրենք կողմ են հակամարտության կարգավորմանը։

Ի՞նչ է իրականում կատարվում Արցախում։ Չի բացառվում, որ խնդիրը զուտ ներքաղաքական է, առավել ևս, որ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը բավական կոշտ ձևակերպումներ էր արել հենց Մարիա Զախարովայի հասցեին՝ մոռանալով, որ այսօր ռուսական կողմն է պահպանում արցախցիների անվտանգությունը Արցախում։ Ըստ Բաբայանի՝ Զախարովայի հայտարարությունները ուղղված ԱՄՆ-ին ընդամենը խանդի տեսարան են։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ռուսական կողմի տարածած տեղեկությունները չափազանց մոտ են իրականությանը։ Միացյալ նահանգները փորձում է կազմակերպել Ադրբեջանի և Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպում, շրջանցելով ռուսական կողմին, ինչն էլ բնականաբար առիթ է դարձել, որպեսզի Ռուսաստանը չափազանց ծանր տանի իրեն տարածաշրջանից հանելու այս դրսևորումները։

Կարինե Մարտիրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular