ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու՞ են ձերբակալել Արմեն Աշոտյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Քննչական կոմիտեն երեկ ձերբակալել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։ Նրան ձեռնաշղթաներով և դիմակավորված իրավապահների ուղեկցությամբ տանից տեղափոխել են քննչական կոմիտե, ապա և՝ դատարան, կալանավորման միջնորդություն են ներկայացրել։

Արմեն Աշոտյանին նախկինում մեղադրանք էր առաջադրվել Բժշկական համալսարանում կատարված առերևույթ չարաշահումներին վերբերող քրեական գործի շրջանակներում։ Քննչական կոմիտեն հիմա էլ պնդում է, թե նախաքննության ընթացքում իրականացված գաղտնի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Աշոտյանն իր նկատմամաբ կիրառված խափանման միջոցի առկայության պայմաններում չի կատարել քրդատով իր վրա դրված պարտականությունները և խոչընդոտել է քրեական վարույթին՝ ապօրինի միջամտելով ապացուցման գործընթացին։

Այն, որ Արմեն Աշոտյանի դեմ այս գործը բացառապես քաղաքական է, իսկ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ, նույնիսկ գործող իշխանությունների ներկայացուցիչները չեն կարողանում հերքել։ Ակնհայտ է, որ Աշոտյանը կարող է լինել ազատության մեջ, վայելել կյանքը, եթե վարվեր բազմաթիվ այլ նախկին պաշտոնյաների նման, համակերպվեր Հայաստանում փաշինյանական իշխանության գոյության փաստից և որևէ քաղաքական հայտարարություն չաներ, ինչպես անում են բազմաթիվ «նախկիններ»։ Ընդհակառակը Աշոտյանը փաշինյանական վարչախմբի ամենակոշտ քննադատներից մեկն է, ավելին, խոստացել էր հունիսի 20-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի հարցաքննությունից հետո առանձին ուղիղ եթերով անդրադառնալ Փաշինյանի տարածած ստերին և մեկառմեկ ջախջախել դրանց։

Փաշինյանական վարչախումբը, ըստ երևույթին պատրաստվում է ինչ-որ նոր դավադրության Հայաստանի Հանրապետության դեմ և այդ ճանապարհին անհրաժեշտ է համարում մեկուսացնել բոլոր այն անձանց, ովքեր կարող են հանրային տրամադրություններ փոխել և բացահայտել գործող վարչախմբի կեղծիքները։

Չի բացառվում, որ առաջիկայում Աշոտյանին հետևեն նաև այլ հայտնի ընդդիմադիր գործիչներ։ Համենայնդեպս, Ազգային Ժողովում վերջին օրերին իշխանության ներկայացուցիչների վարքը վկայում է, որ նրանք չափազանց կոշտ են տրամադրված և մտադիր են ամեն գնով բռնաճնշել իրենց ընդդիմախոսներին։ 

Գարիկ Սիրադեղյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular