ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը դատախազությանը 107,4 մլն դրամ տրամադրեց՝ մեկ անձից գնման միջոցով ծառայություններ ձեռք բերելու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 16-ի նիստում որոշեց գլխավոր դատախազությանը 107,4 մլն դրամ տրամադրել՝ մեկ անձից գնման միջոցով ծառայություններ ձեռք բերելու նպատակով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդհոդվածի 20-րդ մասի համաձայն՝ 2023 թվականի հուլիսի 1-ից քննչական գործողությունները պարտադիր տեսաձայնագրվելու են,բացառությամբ, երբ դա օբյեկտիվորեն անհնար է: Միաժամանակ, օրենսգրքի 483-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն՝վարութային գործողությունների՝ էլեկտրոնային եղանակով ամրագրմանը վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնելու 2023 թվականի սեպտեմբերի 1-ից։

Քրեական գործերի մինչդատական վարույթի էլեկտրոնային կառավարման համակարգի անխափան գործարկման համար առաջնային նշանակություն ունի համապատասխան պահոցային կարողությունների ձևավորումը:

Այսպիսով, վերոհիշյալ խնդիրների լուծման նպատակով, որպես օպերատիվ լուծում, որոշվել է.

Ա)  քրեական գործերի մինչդատական վարույթի էլեկտրոնային կառավարման համակարգի անխափան գործարկման համար անհրաժեշտ տարեկան 2 պետաբայթ հիշողության ծավալով պահոցային կարողությունները ձեռք բերել մասնավոր հատվածից՝ վերջիններիս գնային առաջարկների հիման վրա: Մասնավորապես, 2 օպերատորներ ներկայացրել են իրենց նույնանման գնային առաջարկները, որոնց համաձայն մինչև 24 ամիս ժամկետով համապատասխան ծառայության տրամադրումը արժենալու է ամսական 6,000,000 դրամ:

Հաշվի առնելով առաջարկների նույնանման բնույթը, նախատեսվել է համապատասխան ծառայությունները ձեռք բերել 2 օպերատորներից էլ: Այսինքն, 2023 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսների համար անհրաժեշտ է լինելու 72 միլիոն դրամ (2*6*6,000,000 դրամ):

Բ) Բացի այդ, անհրաժեշտ են առանձին տեղեկատվական պահոցներ այն քրեական վարույթների էլեկտրոնային ամրագրման տվյալները պահպանելու նպատակով, որոնք առանձնահատուկ պաշտպանության կարիք կունենան: Դրանց համար առաջիկա 6 ամիսների կտրվածքով անհրաժեշտ կլինի լրացուցիչ 24,600,000 դրամ:

Գ)  2023-ի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող՝ քննչական գործողությունների պարտադիր տեսաձայնագրման պայմաններում միջանկյալ տեխնիկական լուծման, որը ներառելու է մինչև 2023-ի սեպտեմբերի 1-ը կատարված քննչական գործողությունների պահպանումը, ինչպես նաև քննիչների վերապատրաստումների անցկացումը նպատակահարմար է գտնվել վերապահել քրեական գործերի մինչդատական վարույթի էլեկտրոնային կառավարման համակարգը մշակած ընկերությանը՝ հաշվի առնելով հետագայում՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից հիմնական համակարգի հետ ժամանակավոր տեխնիկական լուծման ինտեգրման անհրաժեշտությունը:  Նշված ընկերության գնային առաջարկը կազմում է՝

-7,500,000 ՀՀդրամ՝ տեխնիկական լուծման համար (առանց ԱԱՀ)

- 1,500,000 ՀՀ դրամ՝ վերապատրաստումների համար (առանց ԱԱՀ)

Ընդհանուր գումարը կազմում է 10,800,000 ՀՀ դրամ (9,000,000 ՀՀ դրամ + 20% ԱԱՀ):

Այսպիսով, Նախագծով առաջարկվում է ՀՀ գլխավոր դատախազությանը տրամադրել գումար՝ մեկ անձից գնման միջոցով վերոհիշյալ ծառայությունները ձեռք բերելու նպատակով: Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովելու մինչդատական վարույթի էլեկտրոնային կառավարման համակարգի անխափան ներդրումը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular