ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարզերի 80 տոկոսում ոչ մի լողավազան չկա. Փաշինյանը հանձնարարական տվեց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ մարզերի 80 տոկոսում ոչ մի լողավազան չկա։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ոչ մի մարզասրահ չկա, որտեղ մարդիկ կարողանան գնալ, պարապել։ Վայոց Ձորում և Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնք կատարած այցելության ընթացքում մենք այդ անհրաժեշտությունը տեղում տեսանք։ Եվ ես արդեն հանձնարարել եմ, որ և՛ Վայոց Ձորում` Եղեգնաձոր, Վայք հատվածում, և՛ Բերդ խոշորացված համայնքում մենք մարզական կենտրոններ ստեղծենք, որտեղ պարտադիր պետք է լինի լողավազան` նախատեսված և՛ մեծերի, և՛ փոքրերի համար»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը չբացառեց, որ առաջիկայում նման ենթակառուցվածքներ կստեղծվեն նաև այլ խոշորացված համայնքներում, քանի որ մարզական կենտրոնների բացակայության հարցը համատարած բնույթ է կրում։

Ծրագրերի իրականացման համար Փաշինյանը հանձնարարեց բանակցել ոլորտում աշխատող ընկերությունների հետ` պետության միջոցներով կառուցվող ենթակառուցվածքները վերջիններին կոնցեսիոն կառավարման հանձնելու հարցով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular