ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանություններն առաջիկայում լուրջ գործընթացների են պատրաստվում. Ագնեսա Խամոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին ձերբակալելը քաղաքական է, որով փորձ է արվելու հանրության ուշադրությունը շեղել բոլոր այդ գործընթացներից: Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, դատարանի բակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Այս քաղաքական հետապնդումները պարոն Աշոտյանի նկատմամբ վաղուց են իրականացվում: Այս իշխանություններին ի վերջո հաջողվեց ազատությունից զրկել Աշոտյանին. մարդու, ով միջազգային հարթակներում բավականին լուրջ աշխատանք էր իրականացնում Հայաստանի և Արցախի համար: Նա պարբերաբար այցելում էր միջազգային կառույցներ, նաև նախկինում ձևավորված կապերի միջոցով պարբերաբար աշխատանքներ էր իրականացնում: Հետևություն կարող են անել, որ այդ աշխատանքն այս իշխանություններին պետք չէ: Այսինքն՝ նա խանգարող հանգամանք էր հանդիսանում այն ծրագրի իրագործման ճանապարհին, որով այսօր առաջնորդվում են այս իշխանությունները»,- ասաց Ագնեսա Խամոյանը:

Խամոյանի խոսքով՝ իշխանություններն առաջիկայում լուրջ գործընթացների են պատրաստվում. «Այս պայմաններում շատ բնական է, որ իրենք ջղաձգված կլինեն: Բնական է, որ նրանք ամեն ինչ պետք է անեն քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու, ճնշելու: Նրանք չեն էլ թաքցնում, որ առաջիկայում ծանր պրոցեսներ են սպասվում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular