ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տեսնելու են, թե ինչպես է վնգստացողների կողմից անհայրենիք վնգստացողները դատապարտվում». Աննա Մկրտչյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հանդեպ հետապնդումը չունի որևէ իրավական նորմատիվ ակտերով ամրագրված որևէ հիմնավորում: Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, դատարանի բակում՝ լրագրողների հետ զրուցյում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

«Արմեն Աշոտյանն անհայրենիք տականք Նիկոլի վախերի հալածյալն է: Նա Հայաստանում քաղբանտարկյալ է: Նրա նկատմամբ հետապնդումը մանրոգության, քինախնդրության, թշնամու կողմից Հայաստանի Հանրապետությունը զավթած լինելու հերթական ապացույցն է: Այս շենքում հայտնված Նիկոլի մոտ ծառայող յուրաքանչյուրը շատ լավ գիտի՝ ինքն ինչին է կոչված: Իրենց ամեն անգամ բացատրում են, թե իրենց այստեղ ինչ ֆունկցիա ունեն: Տեսնելու են, թե ինչպես է վնգստացողների կողմից անհայրենիք վնգստացողները դատապարտվում: Ես իրենց մաղթում են իրենց նման դատական ակտեր: Իրենք էնքան են հասցնելու, որ մի հոգի այս երկրում չի մնալու փաստաբանի լիցենզիայով, որ գա ասի՝ ես այս անհայրենիք տականքի իրավունքները գոնե օրենսդրության տրամաբանության մեջ կպաշտպանեմ: Էրդողանը ձեռքը տված ու Նիկոլի վզին հագցրած ստրկության ժնջիլը թույլ է տալիս իրեն անել ամեն ինչ, ինչը նա կցանկանա»,- ասաց Աննա Մկրտչյանը:

Նշենք, որ քիչ առաջ դատարանը Աշոտյանին 2 ամսով կալանավորելու մասին որոշում է կայացրել: Աշոտյանին իրավապահները ձերբակալել են երեկ՝ հունիսի 15-ին: Նրան առաջադրված մեղադրանքը լրացվել է: Նա մեղադրվում է վատնման կազմակերպման եւ խափանման միջոցի պայմանները խախտելու մեջ: Ըստ ՔԿ-ի՝ դա արտահայտվել է նրանով, որ Աշոտյանը փորձել է վկաների եւ մեղադրյալների հետ հարցաքննության ուղարկել իր կողմից ընտրված փաստաբաններին, որպեսզի տեղեկանա հարցաքննությունների բովանդակությանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular