ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանադայում ավտոբուսի վթարի հետեւանքով 15 մարդ է զոհվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կանադայում՝ Մանիտոբա նահանգի Քարբերի քաղաքի մոտակայքում, ավտոբուսը բախվել է բեռնատարին, ինչի հետեւանքով 15 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է CTV News-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան, ավտոբուսում եղել է մոտ 25 մարդ, որոնց մեծ մասը տարեցներ են:

Վթարի վայր է ժամանել շտապօգնության 12 մեքենա մոտակա քաղաքներից։

«Հինգշաբթի երեկոյան վթարի հետեւանքով զոհվել է 15 մարդ, եւս 10-ը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց»,-հայտնել է ոստիկանությունը։ Ներկայումս կատարվում է հետաքննություն:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular