ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանում Գուրջաանի քաղաքն ու մի քանի գյուղ ջրի տակ են հայտնվել (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գուրջաանի քաղաքի կենտրոնը (Վրաստանի Կախեթի շրջան) և մի քանի գյուղեր հեղեղվել են սելավից։

Վրացական աղբյուրները հայտնում են, որ երեկ կեսօրից հետո տեղացած հորդառատ անձրևի հետևանքով տարածաշրջանում գետերը դուրս են եկել ափերից։ Արդյունքում ջրի տակ են անցել գյուղատնտեսական հողատարածքներ, ճանապարհներ, խանութներ, նկուղներ և տների առաջին հարկեր։ Աղետի գոտում արված նկարները ցույց են տալիս, թե ինչպես է սելավը տանում մեքենաները։

Հաղորդվում է, որ շրջանի հարյուրավոր բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության եւ բնական գազի։

Տարածք ժամանած ընդդիմադիր ակտիվիստների և տեղական գործադիր իշխանության ներկայացուցիչների միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել։

Հաղորդվում է, որ տարերային աղետի հետևանքների վերացման և վնասի հայտնաբերման աշխատանքներն արդեն սկսվել են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular