ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրայբուրգն ու Մյունխենգլադբախի Բորուսիան միացել են Սպերցյանի համար պայքարին

ՍՊՈՐՏ

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտնվել է գերմանական երկու ակումբների՝ «Ֆրայբուրգի» և Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետաքրքրության կենտրոնում: Այս մասին հայտնում է RB Sport-ը, փոխանցում է ArmSport.am-ը:

Ըստ աղբյուրի՝ գերմանական երկու ակումբներն էլ արդեն կապի մեջ են եղել ֆուտբոլիստի շրջապատի հետ։ «Ֆրայբուրգի» և «Բորուսիայի» սկաուտները ներկա կլինեն Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումներին՝ մարզադաշտից հետևելու «Կրասնոդարի» 23-ամյա կիսապաշտպանի խաղին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սպերցյանի տրանսֆերով հետաքրքրված են Ամստերդամի «Այաքսը» և ֆրանսիական «Մարսելը»։ Հոլանդացիները պատրաստ են 9 մլն եվրո վճարել 23-ամյա ֆուտբոլիստի համար։

Նախորդ մրցաշրջանում Սպերցյանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսը։

Շարունակությունը կարդացեք` սկզբնաղբյուր կայքում.
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular