ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի ԱԳՆ խոսնակը ՌԴ-ում դեսպան է նշանակվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հունիսի 16-ին Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանը մի շարք երկրներում նոր դեսպաններ նշանակելու որոշում է կայացրել: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ Ռուսաստանում Թուրքիայի դեսպան է նշանակվել Թուրքիայի արգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը:

Նախկինում նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Մուջահիթ Քյուչյուքյըլմազին՝ Ալժիրում:

Իսկ Ֆրանսիյում Թուրքիայի դեսպան Յունոս Դեմիրը՝ Սլովակիայում:

Դեսպանների նշանակումներ են եղել նաև Լեհաստանում, Մարոկկոյում, Ուկրաինայում և Իսպանյայում: 

Հիշեցնենք, որ Ֆիդանը Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում էր նշանակվել մայիսի 28-ին տեղի ունեցած ընտրություններում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո: Նա նախկինում զբաղեցնում էր Թուրքիայի  ազգային հետախուզության կազմակերպության ղեկավարի պաշտոնը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular