ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ղեկավարության հետ ոչ բոլոր հարցերում ունենք նույն տեսակետներ. Արցախի ԱԳՆ Սերգեյ Ղազարյան․ Alpha News

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի եւ Արցախի միջեւ միջգերատեսչական համագործակցություն կա, բայց դա չի նշանակում, որ մենք բոլոր հարցերի շուրջ ունենք նույն տեսակետները։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել է Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե Արցախի ղեկավարությունն ու Հայաստանի ղեկավարությունը արդյոք ունեն համախմբված գործողությունների օրակարգ՝ ռազմաքաղաքական, տնտեսական եւ հումանիտար ճգնաժամի կարգավորման ուղղությամբ։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, տարբեր հանդիպումների ժամանակ, որ բավականին բաց կերպով պաշտպանում ենք մեր կարծիքը։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հայ ժողովրդի առջեւ ծառացած սպառնալիքները չեն կարող ընկալվել առանձին ձեւաչափով, չկան Արցախին սպառնացող կամ Հայաստանին ուղղված անհատական սպառնալիքներ։

Ոչ, բոլոր սպառնալիքներն ու ռիսկերը կրում են համազգային բնույթ, այստեղ ազգային պետության գոյությանը սպառնացող վտանգների հարց է։ Մեր խորին համոզմամբ՝ այս սպառնալիքները հետ մղելու համար ոչ միայն Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության հարաբերությունների շրջանակներում է, անհրաժեշտ է համախմբել նաեւ հայկական կարողությունների ողջ սպեկտրը։

Առանց դրա շատ դժվար կլինի հաղթահարել այս բոլոր խնդիրներն ու սպառնալիքները։ Ինչպես ասացի, համագործակցությւոն կա, բայց կան նաեւ հարցեր, որոնց վերաբերյալ մեր կարծիքները տարբերվում են»,- ասել է նախարարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular