ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրաձգություն Բալթիմորում. վիրավորվել է 6 մարդ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ամերիկյան Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում ուրբաթ երեկոյան վիրավորվել է վեց մարդ, տեղեկացրել է The Associated Press-ը՝ հղում կատարելով ոստիկանությանը։

Քաղաքի հյուսիսում մեքենան կանգնեցրած ոստիկանները կրակոցներ են լսել ժամը 21.00-ին մոտ եւ մեկնել են կրակոցների ուղղությամբ, տեղեկացրել է Բալթիմորի ոստիկանության վարչության ներկայացուցիչ Լինդսի Էլդրիջը։

Նրանք հայտնաբերել են երեք տղամարդու East Cold Spring Lane եւ York Road փողոցների խաչմերուկում, որոնք կյանքին չսպառնացող բազմաթիվ վիրավորումներ են ունեցել, նշել է Էլդրիջը։ Նրանց տեղափոխել են հիվանդանոց։

Այնուհետեւ ոստիկանությունը տեղեկացրել է, որ կա եւս երեք տուժած, որոնք տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ հրազենային վիրավորումներով, նշել է Էլդրիջը։

Տուժել են 18-ամյա մի կին, 22-ամյա երկու տղամարդ, 26-ամյա տղամարդ եւ 17-ամյա մի երիտասարդ, նշել է ոստիկանության ներկայացուցիչը։

Հյուսիսային օկրուգի դետեկտիվները հետաքննում են գործը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular