ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թշնամին ինչքան էլ թիրախավորի, միեւնույն է, գործարանը կառուցվելու է. Երասխի համայնքապետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երասխում վիճակը հարաբերականորեն հանգիստ է, բնակիչները բերքահավաքով են զբաղված: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երասխի համայնքապետ Կամո Այվազյանը՝ նշելով, որ գյուղում կյանքն ընթանում է բնականոն հունով:

«Գյուղը բնականոն ապրում է, ինչ խնդիրո որ կա, ձուլարանի հետ է կապված: Հիմնականում գործարանի վրա են կրակում, ճանապարհի կամ գյուղացիների վրա չեն կրակում, մարդիկ ծիրանն են հավաքում, շուտով նաեւ խոտհարք կանեն»,- նշեց նա::
Համայնքապետի խոսքով՝ չնայած կրակոցներին, մետալուրգիական գործարանում աշխատանքները շարունակվում են, իհարկե, ոչ ամբողջ ծավալով:

«Մեր գյուղի երիտասարդները այս տարի արտագնա աշխատանքի չեն գնացել, գործարանում են աշխատում: Թշնամին ինչքան էլ թիրախավորի, միեւնույն է, գործարանը կառուցվելու է, այն շատ մեծ նշանակություն ունի գյուղի համար: Այդ կրակոցները կդադարեն մի օր, գործարանը անպայման կկառուցվի, իրենք չեն կարող մեզ խանգարել»,-ասաց նա՝ նշելով, որ 90-ականներին էլ նույն ձեւով փորձում էին խոչընդոտեին, սակայն չի ստացվել:

Նա նշեց, որ այսօր կրակոցներ չեն եղել, նախօրեին առավոտյան են կրակել՝ հիմնականում թիրախավորելով  գործարանի տարածքում աշխատող տեխնիկան:


Հիշեցնենք, որ վերջին օրերին՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ էին բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ապա Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանն էին թիրախավորել, ինչի հետևանքով վիրավորում էին ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular