ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս տարի գյուղացիները լրիվ քաշվեցին». ծիրանի մթերման գինը կշարունակի մնալ ցածր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծիրանի մթերման գինը նախորդ տարվա համեմատ կշարունակի մնալ ցածր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ջրաշենի բնակիչը:

Նշենք՝ Ջրաշեն ու Դիտակ գյուղերի բնակիչները ահազանգում են, որ ծիրանի մթերման գինը նախորդ տարվա համեմատ կրկնակի նվազել է: Գնի բարձրացման պահանջով նրանք հունիսի 14-ին փակել էին Երեւան-Արտաշատ ճանապարհը:

«Նախորդ տարի քաղում էինք ծիրանը 500 դրամով, հիմա պիտի քաղենք 250-300 դրամով: Ուզենք թե չուզենք, պետք է այժմ կոմպրոմիսի գնանք, ուրիշ տարբերակ չկա: Գնի իջեցումը ռուբլու նվազման հետ է կապված: Այս տարի գյուղացիները լրիվ քաշվեցին ու կործանվեցին: Մարդ կա իր վարկերն էլ չի կարողանում մարել: Թարսի պես էլ այս տարի տոննաներով բռնել է՝ 18-20 տոննա ունեմ»,- ասաց բնակիչը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular