ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զատուլինը Հայաստանի և Ղազախստանի հետ Ռուսաստանի հարաբերությունների մասին. «ֆուրշետի սեղան» է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

News.ru–ն գրում է, որ Ռուսաստանին սահմանակից երկրներն, որոնք ֆորմալ առումով նրա դաշնակիցներն են, սատարում են պատժամիջոցների ռեժիմը և չեն շտապում ճանաչել նոր շրջաններում հանրաքվեների արդյունքները, թեև իրենք սպասում են դաշնակցային գործողությունների հենց Ռուսաստանից: «Վերադարձ Ռուսաստան. հայրենակիցների ներուժը տարածաշրջանների զարգացման համար» Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ նման կարծիք է հայտնել Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Ըստ նրա դա արևմտյան էմիսարների գործողությունների հետևանք է, որոնք միջազգային այցերի ընթացքում միտումնավոր փորձում են դաշնակիցներին օտարել Ռուսաստանից և խաղալ երկրների միջև առկա հակասությունների վրա։

«Օրինակ Հայաստանը մեզանից աջակցություն է ակնկալում Ադրբեջանի հետ բարդ հարաբերությունների հարցում, և միևնույն ժամանակ դա չի խանգարում Հայաստանի վարչապետին ասել, որ իրենք Ռուսաստանի դաշնակիցը չեն հատուկ ռազմական գործողության մեջ։ Այսինքն նա ընտրում է՝ այստեղ դաշնակից եմ, այստեղ դաշնակից չեմ։ Ինչպես ֆուրշետի սեղանի մոտ: Դե, դա դաշինք չէ»,- ասել է Զատուլինը։

Նրա խոսքով, Ղազախստանը ևս հավատարիմ է նույն մարտավարությանը, ճանաչել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմը և «որոշակի գործողություններ է ձեռնարկել» դրանց համապատասխանելու համար։ Ըստ Զատուլինի  Ղազախստանը ևս չի շտապում ճանաչել Ռուսաստանի նոր շրջանները և ձգտելով բացառապես տնտեսական օգուտների հետապնդում է միայն իր շահերը։

«Ղազախստանի նախագահն ասել է, որ կա տնտեսական ինտեգրացիա, տնտեսական օգուտներ, և իրենք պատրաստ են քննարկել դա, բայց ինչ վերաբերում է որոշ այլ բաների, ապա իրենք ակնհայտորեն դրան չեն ձգտում»,- պարզաբանել է Զատուլինը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular