ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչու՞ է ԱՄՆ-ը խցկվում Ղարաբաղ և նոր օպերացիայով շանտաժի ենթարկում հայերին»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Kp.ru–ն գրում է, որ այս տարվա մայիսին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում միջազգային միջնորդները փորձեցին առաջընթաց գրանցել խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության գալու ուղղությամբ։ Արևմտյան միջնորդները, չհրապարակելով մանրամասներ, խոսում են բանակցություններում «զգալի առաջընթացի» մասին։ Այն, թե ինչ ի նկատի ունեն դա ասելով, կարելի է միայն ենթադրել, բայց կարելի է հիմնվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին Հայաստանի վարչապետի հայտարարության վրա, ինչով Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագիրը դառնում է սպառնալից ու անորոշ։ Հակառակ Մոսկվայի դիրքորոշման, ով առաջարկում է պահպանել ստատուս քվոն իրավիճակը կայունացնելու և Ղարաբաղի մնացած հայկական հատվածի անվտանգությունն ապահովելու համար, Հայաստանի վարչապետ Փաշինյանն, ինչպես գրել է Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Ալեքսանդր Անանևը, հասել է նրան, որ «Ղարաբաղի հարցի քննարկումը գործնականում թողնված է արևմտյան հովանավորներին»։

Ըստ նրա, ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին Փաշինյանի հայտարարությունը, որը ակնհայտ հապճեպ է եղել, ակնհայտորեն պարտադրվել է արևմտյան միջնորդների կողմից, որպեսզի այդ թեման այլևս չբարձրացվի Մոսկվայում։ «Այս պահին այնպիսի զգացողություն է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության նպատակները ռուսական միջնորդության հարցում համընկնում են,- ասել է Անանևը,–երկու խաղացողներն էլ ձգտում են նվազագույնի հասցնել կամ նույնիսկ վերացնել ռուսական ներկայությունը Հարավային Կովկասում, ներառյալ ռուսական բազայի ֆիզիկական առկայությունը Հայաստանում և Երևանի դուրս գալը ռուսական ինտեգրացիոն ու պաշտպանական համաձայնագրերից»:

Իհարկե, դա էլ հենց արևմտյան միջնորդների հիմնական նպատակն է, ովքեր փորձում են Մոսկվայից խլել հայ-ադրբեջանական կարգավորման հիմնական դերը։ Դա է նաև հաստատում վստահելի աղբյուրներից «kp.ru»-ի ստացած տեղեկությունն այն մասին, որ ամերիկացիներն այլևս չեն սահմանափակվում Բաքվի և Երևանի միջև միջնորդությամբ, այլ նաև որոշել են ուղղակիորեն մտնել Բաքվի և Ստեփանակերտի  երկխոսության մեջ։ Վաշինգտոնը վերջնագրի տեսքով ստիպում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին ամերիկացի կուրատորների հսկողության ներքո մոտ ապագայում համաձայնել ադրբեջանական կողմի հետ հանդիպմանը «երրորդ երկրում»։ Ավելին, եթե Ղարաբաղի ղեկավարությունը հրաժարվի նման շփումից, ապա նրանց գրեթե սպառնում են տարածաշրջանում ադրբեջանական հակաահաբեկչական գործողության իրականացմամբ։ Ի՞նչ է սա, եթե ոչ շանտաժ։

Ամերիկյան «խաղաղապահ նախաձեռնությունը», ըստ նույն աղբյուրի, ընդհանուր առմամբ բացասաբար է ընդունվել Ստեփանակերտում։ Սակայն դրա լոբբինգն իրականացնում է ԼՂ «ԱԳ նախարար» Սերգեյ Ղազարյանը։ Ավելին, նա ինքը գտնվում է Երևանում և վայելում է Փաշինյանի աջակցությունը։ Ինչո՞վ կարող է ավարտվել այս ամենը։ Միայն մեկ բանով, որն է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի հիմնարար շահերի նոր սպառնալիքների ստեղծումը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular