ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խարթումը ենթարկվել է օդային հարվածի. զոհվել է 17 մարդ, այդ թվում՝ երեխաներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սուդանի առողջապահության մարմինները տեղեկացրել են, որ 17 մարդ, ներառյալ հինգ երեխա, սպանվել է շաբաթ օրը հարավային Խարթումին հասցված օդային հարվածի հետեւանքով, փոխանցել է Reuters-ը։

«Յարմուկ շրջանը ենթարկվել է օդային հարվածի, նախնական տվյալներով՝ զոհվել է 17 մարդ, այդ թվում հինգ երեխա, ավերվել է 25 տուն»,- նշվել է Սուդանի մայրաքաղաքի առողջապահական վարչության հաղորդագրության ֆեյսբուքյան էջում։

Մահասփյուռ մարտերը երկրում սկսվել են ապրիլի կեսին, երբ բանակի հրամանատար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանը եւ նրա նախկին տեղակալ Մոհամեդ Համդան Դագլոն՝ արագ արձագանքման ուժերի հրամանատարը, միմյանց դեմ են դուրս եկել։

Մարտական գործողություններն ընդգրկել են Խարթումը եւ Դարֆուր արեւմտյան շրջանը, որոնց հետեւանքով զոհվել է մոտ 1 800 մարդ։

Մոտ երկու մլն մարդ ստիպված հեռացել է տներից, 476 000 մարդ ապաստան է գտել հարեւան երկրներում, տեղեկացրել է Միավորված Ազգերի Կազմակերպությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular