Քիմ Քարդաշյանի խորթ հայրը նոր սիրավեպ է սկսել. Լուսանկարներ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՔիմ Քարդաշյանի խորթ հայրը սիրավեպ է սկսել տրանսգենդեր մոդել Անդրեա Պեժիչի հետ Աշխարհի ամենահայտնի տրանսգենդեր կնոջը` Քեյթլին Ջեներին, արևմտյան լրատվամիջոցները պարբերաբար նոր սիրավեպեր են վերագրում:
«Օսկար» մրցանակաբաշխությանը հաջորդած հավաքույթին Ջեները ներկայացել էր տրանսգենդեր մոդել Անդրեա Պեժիչի ուղեկցությամբ, ինչը նոր ասեկոսեների տարածման հիմք է դարձել: Գրում է Elle.ru.-ն:
Արևմտյան լրատվամիջոցները անգամ սիրավեպի մասին տեղեկության հաստատում ստացել են նաև զույգին մոտ կանգնած աղբյուրներից: «Օսկար» մրցանակաբաշխությանը հաջորդած հավաքույթի հյուրերը հայտնել են, որ նրանք մշտապես միմյանց ձեռքերը բռնած են եղել, անդադար գրկախառնվել և խնջույքից միասին հեռացել:
Սակայն Gossip Cop պորտալը հավաստիացնում է , որ Պեժիչի և Ջեների սիրավեպի մասին տեղեկությունները հավաստի չեն, և նրանք ուղղակի ընկերներ են: Հետաքրքիր է, որ 2015թ.
Պեժիչն իր հարցազրույցներից մեկի ընթացքում խոստովանել էր, որ առանձնահատուկ մարդու է հանդիպել, որի հետ պատարստվում է ամուսնանալ, իսկ մեկ տարի անց նա սկսեց ամուսնական մատանի կրել: Իսկ Քեյթլին Ջեները նախորդ տարի հայտարարել էր, որ ցանկանում է երեխա ունենալ և արդեն փոխնակ մայր է փնտրում:
Հիշեցնենք, որ 67-ամյա Քեյթլին Ջեների իսկական անունը Բրյուս Ջեներ է: Նախկին օլիմպիական չեմպիոնը ամուսնացած է եղել 3 անգամ: Իսկ նրա ամենաաղմկահարույց ամուսնությունը Քրիս Ջեների հետ էր, որի հետ երկու համատեղ դուստր ունի: Իսկ 25-ամյա Անդրեյ Պեժիչը սեռափոխության վիրահատության մի փոքր ավելի շուտ է ենթարկվել` 2014թ-ին: Այն ժամանակ տրանսգենդերը անունը Անդրեա փոխեց: