ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիսաճշմարտությունների Հայաստանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերջին երկու տարիներին գտնվում է իրական մոլորության մեջ՝ մոռանալով, որ երկրում վերջին հնգամյակում տեղի ուենցած ամբողջի պատասխանատուն իրենք են և անիմաստ է ու դեմագոգիա՝ անիմաստ մեղավորներ փնտրելը, արհեստական պատճառներ հնարելը։

Անհերքելի է փաստը, որ Փաշինյանի մեղքով են տեղի ուենցել Հայաստանին պատուհասած դժբախտությունների ողջ տրցակը և բացի նրանից դրանում ուղղակի մեղավորություն ընդհանրապես ոչ-ոք չունի։

Շատ է խոսվել այն մասին, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ ամեն առիթներով պարբերաբար թիրախ են դարձնում ընդդիմադիր հատվածին և ինքնամոռաց քննադատում նրանց գործողություններն ու հնչեցրած թեզերը։ Բանը հասել է նրան, որ ընդդիմադիր պատգամավորների կողմից ներկայացված ամեն մի պնդում թիրախ է դառնում իշխանության ներկայացուցիչների կողմից ու այդ ամենը համեմվում է նախկինների մասին հայտնի շղթայի շահարկմամբ։

Վերջին երկու օրերին իշխանությունները նորից հերթական վայնասունն են բարձրացրել ու փորձում են տեղեկատվական հարթակներից բացի, ներքաղաքական դաշտում նույնպես ստեղծել կառավարելի քաոս, որպեսզի իրականում տեղի ուենցող աշխարհաքաղաքական զարգացումներն ու ՀՀ պետական սահմանին տեղի ուենցող միջադեպերը մղվեն հետնամաս։ Ակնհայտորեն Փաշինյանի կողմից հստակ հրահանգավորում է, երբ խորհրդրանի իշխանության որոշ կերպարներ ամբիոնից բացահայտ պոպուլիզմ ու մանիպուլյացիա են հնչեցնում։ Երբ ասում են, թե ժամանակին բանակցվում է և ընդհանուր պետության շուրջ, բացի մեղմ ժպիտից, բանական մարդու մոտ այլ էմոցիա չի առաջանում, քանզի 1999 թվականից հետո Արցախի հարցի շուրջ 3-4 այլ փաստաթուղթ է դրվել սեղանին, որոնք տվյալ իրավիճակում եղել են կողմերի համար ընդունելի՝ այս կամ այն վերապահումներով, իհարկե։

Սրանք, ինչպես և Նիկոլը, միշտ սիրել են ասել կիսատ ճշմարտություններ, ամեն ինչ ներկայացնել բացառապես իրենց ցանկալի տեսանկյունից և կոնկրետ դրվագով, իսկ թե բուն երևույթն ինչի մասին է, դա նրանց քիչ է հուզում։ Ինչ վերաբերվում է հանրային ընկալման տիրույթում նման թեզերի «ռասկրուտկան», ապա դա ընդամենը տեխնիկական է, քանի որ հանրային լայն զանգվածները լսում են ասված տեքստի զուտ առաջնամասը, կարդում հրապարակված տեսանյութի միայն վերանգիրը, իսկ եզրակացություններն արդեն յուրաքանչյուրի երևակայության գործն է։

Ահա նման կիսաճշմարտությունների շնորիֆիվ է, որ այսօր խորհրդարանում ՔՊ-ականները կարողանում են կուրծք ծեծել, կառավարության նիստում Փաշինյանը հրամցնի իր ֆեյք ցուցնաիշներն ու տարբեր միջազգային քվազի ցուցիչներ և բոլորը գոհ ու երջանիկ ապրեն ապագայի սպասումներով լի Հայաստանում։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular