ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ հանձնաժողովում քննարկվել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ստեղծման հարցը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների խզումը պայմանավորված էր հայ սպայի մարդասպան Ռամիլ Սաֆարովին ադրբեջանական կողմին հանձնելով: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայ-հունգարական բարեկամական խմբի ձեւավորման հարցի քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։

Նրա խոսքով՝ այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը Բուդապեշտի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին անհիմն էր եւ անհեռատես: «Ինչո՞ւմ է մեղավոր հունգարացի ժողովուրդը։ Եթե նրանք ցանկանում էին ցույց տալ իրենց բացասական վերաբերմունքն այդ ակտի նկատմամբ, ապա պետք է այն ցուցաբերեին Հունգարիայի քաղաքական ղեկավարության նկատմամբ»,-նշեց Արսենյանը։

Հունգարիան արդեն ձեւավորել է նման խումբ եւ նմանատիպ քայլ է ակնկալում նաեւ Հայաստանի կողմից։

Բավականին կարճատեւ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացավ ԱԺ մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular