ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլի լյումպենական օրակարգը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդունված է ասել, որ յուրաքանչյուր կոնֆլիկտային գոտում կամ թեժ կետում, որտեղ մշտապես առկա է էսկալացիայի ռիսկն, առանցքային նշանակություն ունի տեղեկատվական պատերազմը։ Հայտնի իրողություն է նաև այն, որ ինֆորմացիայի, հատկապես դեզինֆորմացիայի չափաբաժնի ավելացումով հնարավոր է թեման դարձնել էլ ավելի տուրբուլենտ։

Վերջին մեկուկես ամսվա ընթացքում ադրբեջանական տեղեկատվական տիրույթները լայն թափով ձեռնամուխ են եղել տարբեր տիպի ֆեյք լուրերով հայկական մեդիատիրույթում ինֆորմացիաների տարածմամբ, որտեղ հիմնական «մեխը» սահամանային տարբեր հատվածներում «հարձակումների» մասին լուրեր են։

Ըստ էության՝ ադրբեջանական կողմի նման վարքագծի դրսևորումն ընդունված պրակտիկա է, որը նրանք կիրառում են տևական ժամանակ, սակայն երբ ֆեյք տեղեկություններ ու ապատեղեկատվություն տարածում են արդեն ՀՀ իշխանությունները, սեփական քաղաքական օրակարգն առաջ տանելու համար, հայկական իրականության մեջ վերջին հնգամյակում ընդունված երևույթ է։

Մեդիահոսքերին հետևող հատվածի համար բնավ նորություն չէ, որ փաշինյանական պրոպագանդան տարբեր փուլերում կիրառում է այս գործիքակազմը և փորձում սեփական թեզերն ու ցանկալի թեմաներրը հանրային լայն քննարկումների առարկա դարձնել։ Այս դրվագին մենք հանդիպում ենք քանիցս, երբ որևէ ռիսկային ու լարված ժամանակահատվածում «հանկարծ», կարծես օդից, մի ինչ-որ «անսպասելի» լուր փակում է ողջ մեդիադաշտը։ 

Այն հանգամանքն, որ Փաշինյանը մեդիամանիպուլյատոր է նորություն չէ, բնավ նորություն չէ նաև, որ հենց նրա թեթև ձեռամբ մինչ 2018 թվականը ՀՀ քաղաքական համակարգում և քաղաքական իրականության մեջ գոյություն ունեցած բոլոր կլիշեները ջաղջախվեցին՝ իջեցվելով հատակային մակարդակի։ Նիկոլն իր անկիրթ ու թերուս քաղաքական թիմով ողջ քաղաքական արժեհամակարգերը փշրեց, դարձրեց պրիմիտիվության աստիճանի։

Ի դեպ՝ բանավեճային պրակտիկայում ընդունված գաղափարաբանություն է, երբ որևէ քաղաքական գործիչ թույլ ու անտեղյակ է բանավեջի տվյալ տիրույթում քննարկվող հարցից, նա իրավիճակը մանիպուլյացնելով այն ամբողջությամբ տեղափոխում է այն տիրույթ, որտեղ ինքը «գուրու» է, թեմային տիրապետում է ամբողջովին և հենց այդ տիրույթում էլ մրցակիցներին մտցնում է փակուղի ու իր համար շահեկան իրավիճակ ստեղծում։ Ահա մենք այսօր տեսնում ենք, թե ինչպես է պետության ղեկին գտնվող անձնավորությունն, երբ հանրային խոսույթը քննարկում ու բարձրաձայնում է տարբեր՝ երկրի ու պետականության համար կենսական նշանակություն ունեցող հարցեր, ընդգծում ու առանձնացնում գերկարևոր հիմնահարցեր, հեշտությամբ կարողանում է թեմաները շեղել, տանել իրեն հաճելի ու կոմֆորտ միջավայր, և հենց այդ տիրույթում կարողանում մարդկանց թելադրել սեփական քաղաքական օրակարգն ու տրամադրությունները։

Նիկոլի հաղթաթուղթն ու հաջողության բանաձևն, ըստ էության այն է, որ նա կարողանում է մտածել լյումպենի հոգեբանությամբ, լինելով դասական լյումպեն, երբ նա հասկանում է, թե ստեղծված իրավիճակում ինչ տրյուկ ու բառամթերք օգտագործի, որպեսզի հանրային ամբոխը ծափ տա, ոգևորվի և ևս մեկ անգամ ինքնամոռաց ծափ տա իրեն՝ իրականում չգիտակցելով, որ հերթական անգամ կուլ է տալիս փաշինյանական խայծը։ Ցավոք իրականությունն այն է, որ նիկոլական «կտերը» ու թելադրած քվազիթեզերը շատ հաճախ տիրաժավորվում է նաև ընդդիմադիր սեկտորի կողմից, երբ այդ աղբը բերվում է քաղաքական տիրույթ ու այն դարձնում օրակարգային։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular