ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանգլադեշը ԲՐԻՔՍ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բանգլադեշը պաշտոնապես հայտ է ներկայացրել ԲՐԻՔՍ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան եւ Հարավային Աֆրիկա) լիիրավ անդամ դառնալու համար: Այս մասին երկուշաբթի հայտնել է Բանգլադեշի Dhaka Tribune թերթը։

Թերթի տվյալներով՝ միավորմանն անդամակցելու հարցումն ուղարկվել է անցած շաբաթ Ժնեւում Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինայի եւ ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հանդիպումից հետո: Ինչպես թերթին հայտնել են աղբյուրները, վարչապետ Հասինայի հետ այդ հարցի քննարկման ժամանակ ՀԱՀ նախագահը «դրական է վերաբերվել այդ առաջարկին»։

Բանգլադեշը ներկայումս «ԲՐԻՔՍ-ի ընկերնրի» մի մասն է: Հունիսի սկզբին Քեյփթաունում կայացել է ԲՐԻՔՍ-ի արտաքին գործերի նախարարների եւ «ԲՐԻՔՍ-ի բարեկամների» ներկայացուցիչների հանդիպումը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular