ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյունիքից և Գեղարքունիքից տեղեկացնում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Համացանցում լուրեր էին տարածվել, թե Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից շտապ տարհանել են Եվրոպական միության դիտորդներին։ Այս մասին գրել էր «Հրապարակ»-ը։

Լրատվամիջոցի հետ զրույցում «Հայոց Վահան» կոչվող ջոկատի հրամանատար Արթուր Վարդանյանը հայտնել է, թե «եվրոպական դիտորդներին շտապ տարհանել են՝ պայմանավորված լարված ռազմական իրավիճակով»։

Գեղարքունիքի փոխմարզպետ Վահան Զարոյանը Civic.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով լրատվամիջոցի լուրը, ասել է. «Մարզից դիտորդներին տարհանելու մասին լուրը ես չեմ հաստատում. այս պահին դիտարկումներ անում են, թե ոչ՝ ես չեմ կարող ասել»։

Իսկ Սյունիքի փոխմարզպետ Հայկ Հարությունյանը նշել է, որ դիտորդական առաքելությունը իր գործունեությունը իրականացնում է մշտապես:

«Այսօր են դիտորդություն արել, թե երեկ՝ մարզպետարանը պարտավոր չէ տիրապետել և առավել ևս բարձրաձայնել»,- ասել է նա և, արձագանքելով լրագողի ճշտող հարցին, որ «Հրապարակ»-ը գրել է, թե դիտորդներին մարզից տարհանել են, հավելել է. «Ես պաշտոնական որևէ նման տեղեկատվություն չունեմ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular