ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի անձնական «ծիկերը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինանի ինքնամոռաց ու ինքնաբավ քաղաքականությունն օրըստօրե նոր հորիզոններ է բացում, որտեղ մենք ականտես ենք դառնում իշխանատենչության ու մորմոքի տարբեր դրսևորումներ։ Փաշինյանի հոգեկան ու հոգեբանական կծկումների մասին վերջին 5 տարիների ընթացքում հատորներ են գրվել, միլիոնավոր մեկնաբանություններ ներկայացվել, ուստի դրա մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելն անօգուտ աշխատանք է, սակայն պետք է մի քանի դրվագով անդրադառնալ նրա վախերին ու մարմաջներին, որոնց փայլատակումներին ականտես ենք դառնում ամենօրյա ռեժիմով։

Հնգամյա բռնազավթված պետության մեջ Փաշինյանի հիմնական հենարանն ուժայիններն են, որոնցով նա կարողանում է ինքնադրսևորվել։ Այսօրվա հայաստանյան իրականությունն ամենօրյա քաղաքական ձերբակալություններն ու հետապնդումներն են, որոնք, ըստ Փաշինյանի աշխարհընկալման, պետք է ունենա դոմինոյի էֆեկտ և լռեցնել ընդդիմադիր սեկտորը։ Նման վարքագծով նա փորձում է լռեցնել քննադատության ալիքը և խուսափել հնարավոր պոռթկումից, դրանում համոզվել ենք քանիցս․ մերօրյա ՀՀ-ում քաղբանտարկյալների պակաս բնավ չունենք, ավելին՝ ամեն օր նրանց շարքերն ընդլայնվում է։ Նիկոլը նման կերպ փորձում է ինքնահաստատվել և «կինոյի տղա» երևակայել, ու դեռևս ստացվում է նման հակապետական ինֆանտիլիզմը։

Ամենթարմ օրինակը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալումն ու երկամսյա կալանքն էր, երբ մարդը կալանավորվում է բացառապես քաղաքական հայացքների ու Փաշինյանին անարգանքի սյունին գամելու պատճառով։ Այս դրվագն ամբողջովին արտացոլվում է նաև քննչականի կողմից ներկայացված անատամ հիմնավորմամբ, թե «Աշոտյանը խախտել է երկրից չբացակայելու դատարանի պահանջն», իսկ ավելի ուշ հրապարակված «սենսացիոն» տեսանյութը վկայում է, թե ձվի մեջ մազ փնտրելու ինչպիսի «լուրջ» գործով են զբաղված քննչականի անձնակազմը։

Գաղտնիք չէ, որ իր քաղաքական խոսքում ու քննադատության մեջ Աշոտյանն ոչ միայն կոշտ, այլ բացառապես փաստարկված թիվ մեկ քննադատողներից էր, ով կարողանում էր փաշինյանական ստի ու կեղծիքի, լղոզված մանիպուլյացիաներին տալ խորքային ու բացառապես փաստարկված հակադարձումներ, ավելին, նա այդ վարքագիծը դրսրևորում էր ոչ միայն ներքին լսարանում, այլև միջազգային հարթակներում՝ օգտագործելով անձնական ու կուսակցական կապերը բոլոր միջազգային հարթակներում։  

Ըստ էության՝ Աշոտյանը ՀՀ քաղաքական համակարգում առանցքային կերպարներից մեկն է, ով կարողանում է դաշտում կոնտենտ ու օրակարգ գեներացնել, և նման ֆիգուրանտին լիկվիդացնելով Փաշինյանը ցույց է տալիս, թե քաղաքական  վախերի մեջ է, որ Աշոտյանին դաշտից հեռու պահելու համար նման գործիքակազմ է կիրառում։ Աներկբա է նաև այն, որ այս ամենը հեշտությամբ չի մարսվելու և մնալու է Նիկոլի կոկորդին, քանի որ նման քայլերն ամենօրյա բնույթ են կրում, ու այն կեղծ կաղկանձը, որը փորձում են բարձրացնել իրենց ֆեյքերով ու վակխանալիա խմբերում, ընդամենն ինքնախաբեություն է։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular