ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյումրիի սրճարաններից մեկում գողացել են 300 հազար դրամանոց բջջային հեռախոսը. ոստիկանները պարզել են «հերոսին»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 17-ի առավոտյան ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում տված 21-ամյա երիտասարդը հայտնել էր, որ գիշերվա ժամը 01.40-ից ժամը 02.05-ն ընկած ժամանակահատվածում Գյումրի քաղաքի Շիրազի փողոցի սրճարանում գողացել են բջջային հեռախոսը՝ պատճառելով մոտ 300 000 դրամի վնաս:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են հեռախոսը գողացողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում 24-ամյա երիտասարդը եկել է Կումայրիի բաժին և ներկայացրել գողացած բջջային հեռախոսը:

Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular