ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սևանա լճի մակարդակը հունիսի 12-18-ը բարձրացել է 2 սմ-ով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սևանա լճի մակարդակը հունիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով և կազմել 1900.53 մ (18.06.23 թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 24 սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 25 սմ-ով։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը հունիսի 12-18-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 12.273 մլն խմ, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից հունիսի 18-ը ներառյալ՝ 53.083 մլն խմ:

Արփա-Սևան ջրատարով հունիսի 12-18-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 3.730 մլն խմ, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից հունիսի 18-ը ներառյալ՝ 72.212 մլն խմ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular